«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

MMA (ECF) վարկածով աշխարհի բացարձակ չեմպիոն Էդգար Սողոմոնյանը ժամանեց Հայաստան

MMA (ECF) վարկածով աշխարհի բացարձակ չեմպիոն Էդգար Սողոմոնյանը ժամանեց Հայաստան
25.08.2022 | 21:51

MMA (ECF) վարկածով աշխարհի բացարձակ չեմպիոն, հայազգի Էդգար Սողոմոնյանը ժամանեց Հայաստան: Մարզիկը, ARM fighting ֆեդերացիայի-ի նախագահ Հայկ Ղուկասյանի հրավերով, սեպտեմբերի 18 -ին մասնակցելու է ակադեմիայի բացման արարողությանը, որտեղ լինելու է պատվավոր հյուր:

Նրան մարտահրավեր էր նետել իր հակառակորդը, ում մեր մարզիկը 15 վարկայնում ռեկորդային հաղթանակով նակաուտի ենթարկեց, ի դեպ հակառակորդը ադրբեջանցու ընկերն էր, ում փոխարեն հենց ինքը՝ Մաթյու Ֆոլկները Էդգար Սողոմոնյանի հետ մենամարտել էր, սակայն մարտից առաջ, երբ պետք է ժամանեին Հայաստան և մենամարտը տեղի ունենար ՀՀ-ում, նա հրաժարվեց մենամարտել մեր մարզիկի հետ, և Էդգար Սողոմոնյանը MMA(ECF) վարկածով ճանաչվեց բացառիկ չեմպիոն:

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

Հայազգի՝ MMA (ECF) վարկածով, աշխարհի բացառիկ չեմպիոն՝ Էդգար Սողոմոնյանը ժամանեց Հայաստան
Դիտվել է՝ 22913

Մեկնաբանություններ